Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Հայֆիլմ» կինոստուդիան թալանվեց, որովհետև օրենք չկար»

«Հայֆիլմ» կինոստուդիան  թալանվեց, որովհետև օրենք չկար»
06.03.2015 | 12:06

«Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակման փուլում է: Մշակույթի նախարարի հրամանով ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով: Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ հանձնաժողովում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետներ: Հանձնաժողովի անդրանիկ նիստը կայացել է: Այսօր կկայանա երկրորդ նիստը:
Կինոյի օրենքի կարգավորման մասին վաղուց է խոսվում, քիչ չեն նաև ակնարկներն առ այն, որ մեզ կինոյի մասին օրենք պետք չէ: «Պարզապես պետք է հասկանալ, թե ինչի համար է ընդունվելու օրենքը, օգնելո՞ւ է, թե՞ քանդելու մեր կինոն»,- մեզ հետ զրույցում ասաց անվանի կինոօպերատոր ԼԵՎՈՆ ԱԹՈՅԱՆՑԸ: Մտավախություն հայտնեց, որ հիմք չկա, կինոյից հասկացողներ չկան, այնուհանդերձ, կինոյի մասին օրենքը, ըստ նրա, անհրաժեշտ է. «Լավ է, որ լինելու է կինոյի մասին օրենք, ուրեմն, երկիրը կարգավորվում է, կինոյի զարգացման հեռանկարներ կան: Եթե կինոյի մասին օրենք պետք չէ, ուրեմն կինո էլ պետք չէ: Բա ինչո՞ւ թալանվեց «Հայֆիլմ» կինոստուդիան, որովհետև օրենք չկար»:
Լևոն Աթոյանցը խոսեց նաև կինոստուդիա ունենալու կարևորության մասին: «Կինոն առանց կինոարտադրության չի զարգանա: Կինոն պետք է իր հետ փող բերի, վաճառեն (աշխարհում կինոշուկաներ կան), գումարը հետ գա, նորից նկարահանեն: Պետբյուջեն ֆինանսավորում է, ֆիլմեր են նկարահանում, գումարը կորչում է: Դրա համար պետք է կինոյի մասին օրենք լինի»,- եզրահանգեց կինոօպերատորը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1351

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ